Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ամուսնության որոշ տարրեր գալիս են հնադարից

Ամուսնության որոշ տարրեր գալիս են հնադարից

Հեթանոսական սովորույթունների թվին կարելի է դասել առևանգման, գնմամբ տեղի ունեցող ամուսնությունները, որոնք մինչև 19-րդ դարի վերջերը և 20-րդ դարի սկզբները պահպանվում էին Հայաստանում:


Այսօր լրագրողներին այս մասին տեղեկացրեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը:

Ըստ նրա` հեթանոսկաան ամուսնությունների թվին են պատկանում տեգրամուսնությունը, որի ժամանակ ամուսնու մահից հետո հարսը մնում էր ընտանիքում և ամուսնանում տագրոջ հետ, և քենամուսնությունը, երբ կնոջ մահվանից հետո ամուսինը` հանուն երեխաների, ամուսնանում էր քենու հետ:

«Սրանք անցյալի մնացուկներ են, որոնք գալիս են շատ խորը հնադարից` հեթանոսության ժամանակներից»,- ընդգծեց բանախոսը:

Ազգագրագետը նշեց, որ նախկինում հարսանիքի ժամանակ փակվում էին ճանապարհները, և այդ արարողակարգը, ըստ նրա, խմբակային ամուսնության հետք է:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. lratu.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ